Դավիթ Ֆահրադյանը կսահմանի Գինեսի նոր ռեկորդ
Այսօր սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարմնամարզիկ, Գինեսի եռակի ռեկորդակի Դավիթ Ֆահրադյանը խոսեց առաջիկայում նախատեսվող նոր աննախադեպ ռեկորդի մասին.
«Նոր ռեկորդը կլինի համաշխարհային իրադարձություն, քանի որ նման բան դեռևս ոչ մի մարզիկ չի սահմանել, քանի որ այն ուրշ ձևի մեջ է: Այս անգամ վարժությունը կլինի նոր տեսակի բռնվածքով , որը կոչվում է հակառակ բռնվածք,իրադարձությունը տեղի է ունենալու Հայաստանում՝ սա իմ ցանկությունն է»,-նշեց մարզիկը:
Ֆահրադյանը տեղեկացրեց, որ այս վարժությունը բավականին բարդ է և հնարավոր չէ նախորդ ռեկորդների նման պտույտների քանակը հասցնել հազարների: Այժմ նա պատրաստ է ուսերը ոլորած վիճակում կատարել 50-60 պտույտ:
Վարժությունը շատ բարդ է, կան խիստ կանոններ, այս բարդ վարժության ժամանակ հնարավոր չէ 50-60-ից ավելի պտույտ իրակացնել:
Մարմնամարզիկը նոր ռեկորդի համար արդեն դիմել է Գինեսի համաշխարհային կոմիտեի գրասենյակին, որը գտնվում է Լոնդոնում և սպասում պատասխանի:
Ֆահրադյանը չցանկացավ խոսել ֆինանսական կողմի մասին կարևորելով այն հանգամանքը, որ ինքը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո.»Եթե ես իմ աշխատանքից հաճույք եմ ստանում, ստացածս գումարը համարում եմ նորմալ»:
Դավիթ Ֆահրադյանը չի համագործակցում ՀԱՕԿ- ի հետ, հիմնականում հանդես է գալիս իր նախաձեռնությամբ, սակայն մշտապես տեղյակ է պահում իր նախաձեռնությունների և ձեռքբերումների մասին:
Հիշեցնենք, որ Դավիթ ֆահրադյանը գինեսի ռեկորդներ է սահմանել 2009,2010 և 2011 թվականներին: