ԱՄՆ-ում Թուրքիայի դեպսանատունը հայտարարել է, որ թուրքերը ինքնապաշտպանվել են
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչըն ԱՄՆ պետքարտուղարություն է հրավիրվել, Վաշինգտոնում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձկման միջադեպի առնչությամբ:
Թուրքական «Kanalb» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարությունը Թուրքիայի դեսպանին իր մտահոգությունն է հայտնել կատարվածի առիթով:
Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի դեսպանատան առջև անցակցվող բողոքի ակցիայի ժամանակ թուրքական անվտանգության ուժերի կողմից բռնության կիրառմամբ:
Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ երբեք չի կարելի խոսքի ազատությանը բռնությամբ պատասխանել:
Հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, որտեղ նշվում է, թե թուրքերը ինքնապաշտպանվել են:
Թուրքական դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ցուցարարները սադրել են նախագահ Էրդողանին ողջունելու համար հավաքված ամերիկացի թուրքերին և վերջինները պատասխանել են՝ դիմելով ինքնապաշտպանության: Հույս ունենք, որ առաջիկայում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն նման սադրիչ միջադեպերը կանխելու համար»: