ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի
Քիչ առաջ ԱԺ-ն կողմ քվեարկեց ՀՀԿ-ի կողմից առաջարկված օրենսդրական նախագծին, ըստ որի՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը պետք է կրճատվի, 12-ից հասնելով 9-ի: Ահա քվեարկության արդյունքը. կողմ 64, դեմ 9, ձռնպահ 4:
«Ելք» դաշինքի կողմից առաջարկված նախագծին, որով առաջարկվում էր հանձնաժողովների թիվը 9-ի չհասցնել, կողմ քվեարկեց ընդամենը 30 պատգամավոր, ձեռնպահ՝ 1:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը՝ «Ելք» դաշինքի ղեկավարը, առաջարկեց կրկնել քվեարկությունը, քանի որ նորընտիր պատգամավերներից շատերը չգիտեն՝ ինչպես քվեարկել, այսինքն՝ տեխնկական խնդիրներ կան: ԱԺ խոսնակը, սակայն, նշեց՝ քիչ առաջ Փաշինյանի պահանջով վերականգնվեց քվեարկության պատկերը, բայց կրկին քվեարկություն կազմակերպելու անհրաժեշտություն չկա:
Այսպիսով՝ հետայսու ԱԺ-ում կլինի 9 մշտական հանձնաժողով: