20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամի մասով ՄԻԵԴ-ը հանձնարարել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ  Արամ Հակոբյանի գործով բավարարել է ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում:

Այս մասին  Henaran.am-ի  հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը:

Պաշտպան փոխանցմամբ՝  ՄԻԵԴ-ի որոշմամաբ՝ պահանջի խախտումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների  եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտմանը:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի  առողջական վիճակը վատացել է և նրա շահերի պաշտպանը դիմել էր ՄԻԵԴ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ