17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վերնիսաժի» մոտ 38-ամյա տղամարդու են դանակահարել

Երեւանում, մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Նորքի այգիներ փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Պ.-ն է, ով նշված վայր է տեղափոխվել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից դանակահարվելու հետեւանքով։

Հիվանդանոցից հայտնել են, որ Արմեն Պ.-ն ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Պարզվել է, որ Արմեն Պ.-ն դանակահարվել է նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնում, որը գտնվում է Հանրապետության փողոց 58 հասցեում, վիճաբանության ժամանակ եւ նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Գարուշ Մ.-ն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ