10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք էստեղից տուն չենք գնա … տրանսպորտի սակագնի վերանայման աշխատանքները մեկնարկեցին

Այսօր ժամը 17-ին Երեւանի քաղաքապետարանում մեկնարկեց տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովի աշխատանքները: Ժամը 16-ից սկսած քաղաքպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ ակտիվիստներ: Նրանց նպատակն է զգոնության կոչ անել հանձնաժողովի անդամներին:

“Մենք էստեղից տուն չենք գնա, մինչեւ համոզված լինենք, որ տրանսպորտի սակագինը հարյուր դրամից չի անցնելու: Մենք արդեն երկու ամիս պայքարում ենք եւ շարունակելու ենք պայքարել մինչեւ վերջ”,-ասում են ակտիվիստները: 

Henaran.am-ի հետ զրույցում “Բարեւ Երեւան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ սա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արված հերթական քայլ է, որը մոլորության մեջ կգցի ժողովրդին, քանի որ այս պահին լուրեր են տարածվում, թե տրանսպորտի սակագինը կարող է թանակնալ մինչեւ 250 դրամ:

՞”Բարեւ Երեւան” -ը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ այնտեղ անելիք չունի: Բայց տարբեր ակցիաներով  շարունակելու է իր պայքարը”,-ավելացրեց Սանասարյանը:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ