11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ունեցանք աշխարհում առաջին սոցիալական բանտարկյալը” /լրացված/վիդեո/

“Մենք ունեցանք աշխարհում թերեւս առաջին սոցիական բանտարկյալը, քանի որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը իր պայքարին քաղաքական շեշտադրումներ չի տվել: Սոցիալական խնդիրները բարձրացնելով, նա ցույց տվեռց, որ այսօրվա իշխանությունները ի վիճակի չեն անգամ լուծել չնչին հարցեր, այն հարցերը, ինչի լուծմանը կոչված են իշխանությունները՛՛, – այսօր ազատամարտիկների բացօթյա ասուլիսին հայտարարեց “Խաչակիր” հկ խորհրդի անդամ Գագիկ Սարուխանյանը: Ասուլիսին ներկա էր նաեւ Վոլոդյա Ավետիսյանի երկրորդ պաշտպան, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, ով գնդապետի ձերբակալումը որակեց ՛՛առեւանգում՛՛:

“Իրազեկում ենք իշխանություններին, որ մենք չենք գնալու նրանց ցանկալի ճանապարհով. Վոլոդյա Ավետիսյանին սատարելուն զուգահեռ շարունակելու ենք պայքարը` զոհված ազատամարտիկների, մեր զինակից ընկերների եւ նրանց ընտսանիքների համար արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու համար”,- նշված է ազատամարտիկների խորհրդի հայտարարության մեջ:

Henaran.am-ի հետ զրույցում “Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը /Կոռնիձորի Արո/ նշեց.”Գործող գնդապետների շարասյունը զոհաբերեց պահեստազորի գնդապետին,պետականորեն կատարվեց նուրբ տեռոր՝ սոցիալական և օրենքի բացը առաջ քաշող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ”

“Մենք բոլորս Վոլոդյա Ավետիսյան ենք”,-ասացին ազատամարտիկները

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ