13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Արթուր Աբրահամը կմենամարտի իտալացու հետ

fightnews.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մրցակցի անունը :  Դա իտալացի բռնցքամարտիկ Ջովանի դե Կարոլիսն է , ով պրոֆեսիոնալ ռինգում տարել է 20 հաղթանակ , որից 10 նոկաուտով եւ կրել է 4 պարտություն : Մենամարտը տեղի կունենա գերմանական Օլդենբուրգ քաղաքում : Արթուր Աբրահամը այս մենամարտում կփորձի պաշտպանել WBO Intercontinental գոտին :

Հետաքրքիրն այն է, որ իտալացի բռնցքամարտիկը հոկտեմբերի 19 -ին պետք է մենամարտեր Խադիլա Մոհամադիի հետ , բայց Աբրահամից առաջարկ ստանալուց հետո նա կհրաժարվի դրանից :
Այս տեղեկության վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաեւ Աբրահամը . ՛՛Այս հարցում վերջապես որոշակիություն կա :

Հիմա բացի մարզումներից , մարզիչիս հետ պետք է ուսումնասիրեմ մրցակցիս : Իդեալական պատրաստություն անցնելուց հետո ես կարող եմ ռինգը հաղթած լքել ՛՛,- եզրափակել է Աբրահամը :

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ