17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես այս կյանքից գնում եմ դառնացած, չբավարարված, չհատուցված… մահացել է Սոս Սարգսյանը

20-րդ դարի հայ կինոյի եւ թատրոնի երախտավորների լեգենդար շարասյունը պակասեց եւս մեկով. մահացել է անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Վերջին շրջանում վարպետի ինքնազգացողությունը վատացել էր, նա  բժիշկների հսկողության տակ էր:

Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել էր 1929-ի հոկտեմբերի 24-ին` Ստեփանավան քաղաքում։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` “Նվագախմբի տղաները”‚ “Եռանկյունի”‚ “Մենք ենք, մեր սարերը”, “Նահապետ”‚ “Խաթաբալա”, “Ձորի Միրո”, “Սոլյարիս”, Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու “Սոլյարիս”), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի “Առանց ընտանիքի”), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի “Միխայլո Լոմոնոսով”) դերերը։

”Իմ սրտում միշտ էլ ապրում է իմ ժողովրդի ցավը: Ես այդ դարդով եմ ապրում, չեմ մոռանում մեր կորուստները, չեմ կարող ներել թուրքերին մեր մեջքը կոտրելու համար: 

Ես այս կյանքից գնում եմ դառնացած, չբավարարված, չհատուցված… Ազգը պիտի իր դեմ կատարած ամեն մի չարությունից հետո հատուցում պահանջի, որպեսզի շարունակի ապրել, մենք չունեցանք այդ հատուցման պահը… ”,-մի առիթով ասել է Սոս Սարգսյանը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ