«Թանգարանների գիշեր» Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվողԹանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին:
ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի հինգշաբթի՝ մայիսի 18-ին ժամը 09:00 – 18:00 և շաբաթ՝մայիսի 20-ին ժամը 09:00 – 24:00:
Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույնմետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:
Այս տարի միջոցառումները կազմակերպվում են «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում»խորագրի ներքո, որոնց շրջանակում այցելուներին կներկայացվեն Եղիշե Չարենցին նվիրված ԿԲ թողարկած թղթադրամը(տարբեր տարիների թողարկումներ), ինչպես նաև Եղիշե Չարենցի 100-ամյակին նվիրված հոբելյանական շրջանառումետաղադրամը (1997թ. թողարկում): ԿԲ այցելուների կենտրոնում ներկայացված են նաև Գարեգին Նժդեհին, Հայոցցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշադրամներն ու հուշամեդալները:
Այցելուները կարող են տեսնել ՀՀ ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամները, սկսած ամենափոքրերից՝ «ՆոյյանՏապան» (1,0 գրամ) և «Նուռ» (1,24 գրամ) մինչև ամենամեծերը՝ «20-րդ դարի հայոց կաթողիկոսները» (1 կգ) և ներդրումային«Նոյյան Տապան» (5 կգ):
Միայն այս տարի կենտրոնում այցելուները կծանոթանան նաև ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ներկայացվածպատմամշակութային արժեքների ժամանակավոր ցուցադրությունը:
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու միջոցառումներին:
Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝
Վ. Սարգսյան 6: