28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է ասել, որ մեր երկրում ընդդիմությունը միշտ ձախողակ պիտի լինի. Մանե Թանդիլյան

«Ընտրություններ լինելու են միշտ, սա է ժողովրդավարության հիմքը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանն` ի պատասխան հարցին, թե չի կարծում արդյոք, որ մարդիկ հոգնել են թե´ ընդդիմությունից, թե´ իշխանություն, թե´ ընտրություններից, և հենց այդ պատճառով էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աննախադեպ քիչ մասնակցություն գրանցվեց: 

«Չի կարելի հոգնել ընտրության գնալ, չի կարելի հոգնել քո իրավունքն իրականացնելուց: 5 տարին մեկ ՀՀ յուրաքանչյուր ընտրող հնարավորություն ունի փոխելու այն իրողությունը, որի մեջ գտնվում է: Երկար տարիներ ասել են, որ դու չես որոշողը: Մենք պնդում ենք, որ ՀՀ քաղաքացին է որոշողը»,-հավելեց պատգամավորը:

Վերջինս անդրադարձավ նաև «Ելքին» ուղղված մեղադրանքներին, թե իշխանության պրոյեկտն է, քանի որ ճանաչեց ոչ լեգիտիմ ընտրություններն ու մանդատները վերցրեց: «Այն, որ ասում են, թե «Ելքին» արագլին է բերել, ես դատապարտում եմ նման մոտեցումը, նման վարկաբեկումը: Սա նշանակում է վարկաբեկել կուսակցությանը»:

Հարցին, թե ինչու են նման վարկաբեկումներ արվում, Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Որովհետև տարիներ շարունակ «Ելքը» կարողանում է արձանագրել հաջողություն: Ես ցավով եմ ասում, բայց մեր հասարակության մեջ ընդունված է, որ ով հաջողություն է գրանցում, ուրեմն, երաշխիքներ ունի: Ես ինքս գրանցել եմ բազմաթիվ անձնական հաջողություններ, երբևէ չեմ ունեցել երաշխիք: Համոզված եմ, որ մեր երկրում կան այդպիսի մարդի: Ո՞վ է ասել, որ մեր երկրում ընդդիմությունը միշտ ձախողակ պիտի լինի: Ոչ, «Ելքը» հաջողված ու հաջողակ ընդդիմություն է, ով կարողանալու է աշխատել ու այնպիսի արդյունքներ գրանցել, որ կոտրելու է կարծատիպերն ու ապացուցելու է, որ «Ելքի» միջոցով փոփոխությունները հնարավոր են»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ