26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ավարտին է մոտենում Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը  շուրջ 90 տոկոսով ավարտված է: Հիմնանորոգման համար նախատեսված 30 փողոցներից մի քանիսում  դեռ շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Ըստ անհրաժեշտության, խնդրահարույց բոլոր փողոցներում «Երևան Ջուր» ընկերության հետ համատեղ տեղադրվել են նոր անձրևորսիչներ, ընդլայնվել կամ ներկառուցվել են ջրահեռացման, որոշ դեպքերում էլ` ոռոգման նոր համակարգեր: Հալաբյան փողոցում ջրակուտակումներից խուսափելու համար հատվածաբար նաև գետնի նիշերը կբարձրացվեն: Միջնաշերտի և մայթերի եզրաքարերի  փոխարինումից հետո մոտ օրերս կսկսվի ասֆալտապատումը: Ասֆալտապատվում է նաև “Էրեբունի” պատմահնագիտական թանգարանին կից հրապարակը, որը նաև տոնական միջոցառումների անցկացման վայրերից մեկն է լինելու: Զուգահեռաբար բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ճանապարհների փոսային նորոգումների և ճաքալցման աշխատանքները: Խիստ ուշադրություն է դարձվում որակին: Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հնարավոր թերությունները կապալառու կազմակերպությունները վերացնում են սեփական միջոցներով: Հիշեցնենք, որ 2013 թվականին նախատեսված է շինբարեկարգել 2.5 միլիոն քառակուսի մետր տարածք:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ