Թուրք լրագրողը պատրաստ է վերադարձնել իր սեփականություն դարձած հայկական եկեղեցին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/g_image_1380194309.jpg)
Պոլսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը սեփական փորձով է համոզվել, որ Թուրքիան հեռու է իրավական պետություն լինելուց: Նա այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց իր հետ կատարված փաստի մասին. ” Սեփակայության վկայականը՝ կինս ուներ և դատական քաշքշուկների մեջ էր մտել, բայց չի կարողացել վերցնել։ Բայց ես համոզված եմ, որ Թուրքիայում այս հարցի բարձրացումը ոչ թե մեր դիմումներով է լինելու, այլ հենց իրենց դիմումներով։ Այդ գործողությանը պետք է մասնակից դարձնենք հենց Թուրքիային։ Այս թեմայով պետք է խոսվի, որովհետև շատ լավ հասկանում են, որ հայերի հողերի բացահայտումը Թուրքաիայի փլուզումն է, գույքը կա տեղում է, դրա տիրոջը գտնելը խնդիր ունի Թուրքիան”,-ասաց նա։
Հացպանյանի դիտարկմամբ հենց Թուրքիայի ընդդիմադիր քաղաքացիները պիտի տան մեր հարցերի պատասխանը:
Պոլսահայ ազատամարտիկը ներկայացրեց թուրքալեզու մի գիրք, որը հրատարակվել էր ծագումով թուրք, հայերի հետ կապ չունեցող երիտասարադ՝ Ույմիդ Քուրդի կողմից, որը անդրադարձել էր Ցեղասպանության խնդրին և օրենքներով բացատրել, որ Հայոց Ցեղասպանությունը պետք է ճանաչեն՝ հենց հողերի տարածքների ճանաչման գնով։ Հացպանյանը տեղեկացրեց, որ Թուրքիայում Կադաստր կոչված պետական հիմնակարությունը 2005թ-ին նախաձեռնել է Օսմանայան Թուրքիայի հողերի սեփականության բոլոր փաստաթղթերը հրապարակել վեբ-կայքում։ “Սա երկրաշարժ արվեց, անմիջապես ազգային անվտանգության ժողովը նամակ ուղարկեց, որ հանկարծ նման բան չանեք, քանի որ Թուրքիայի անվտանգությանը խարխլող նախաձեռնություն է և առ այսօր կադաստրի վրա արգելանք է դրված”:
“Թուրքիայում ամենից շատ դատական գործերը անշարժ գույքին են վերաբերվում, իսկ ինչպես գիտենք հողերի մեծ մասը հայերն է պատկանել”,–պարզաբանեց Սարգիս Հացպանյանը:
Պոլսահայ գործիչը հիշեց, որ 6 ամիս առաջ Վանում թուրք հայտնի լրագրողը տեղեկացել է, որ իրեն պատկանող սեփականությունը նախապես եղել է հայկական եկեղեցի։Թուրք լրագրողը գիտակցում է այդ պահը և պատրաստ է վերադարձնել այդ տարածքը:
Պոլսահայ գործիչը հույս հայտնեց, որ հնարավոր է մի օր էլ հետ ստանա իր սեփականությունը, որի վկայականը ունի և որտեղ հիմա նավթ է հոսում։