26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անահիտ Բախշյանը դիմում է լրագրողներին

Որպես մանկավարժ` դիմում եմ հատկապես այն լրագրողներին, ովքեր լուսաբանում են դատական գործերն ու որտեղ սեռական բնույթի հանցակազմ պարունակող շատ դեպքեր են առկա լինում: Կարծում եմ դրանք լուսաբանելու նպատակը հանրությանը դրանց մասին տեղեկացնելն է, որպեսզի մարդիկ հնարավորինս զերծ մնան նման գործողություններից: Սակայն բոլորովին պարտադիր չէ այդ հոդվածներում մանրամասն նկարագրեք այն սեռական գործողությունը, որը նկարագրվել է դատարանում. մի՞թե դա է կարևորվում ձեր կողմից:

Մասնավորապես լրագրող Լիլիթ Քալաշյանը սույն թվականի մայիսի 13-ին lragir.am-ում լուսաբանել է Վերաքննիչ քրեական դատարանում Հայկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննության ավարտը, ու, բավական չէ՝ մանրամասն նկարագրել է հանցանք պարունակող սեռական գործողությունը, ավելին՝ վերնագրում էլ է հատկապես նշել այն: Հոդվածը կրկին չգովազդելու նպատակով չեմ ուզում վերնագիրն արտատպել: Ամբողջ հոդվածում կարմիր թելի պես նկարագրվում է այդ գործողությունն այն դեպքում, երբ կարելի էր, շրջանցելով հատկապես այդ գործողության նկարագրությունը, ներկայացնել վերաքննիչ բողոքի ընթացքն ու ավարտը: Հայտնի է, որ ցանկացած լրագրող իր լուրի կամ հոդվածի համար այնպիսի վերնագիր է ընտրում, որը գրավի ընթերցողին ու նա կարդա տվյալ լուրը, սակայն Լիլիթ Քալաշյանի ընտրած վերնագիրն ու ամբողջ նյութը ծայրից-ծայր հակամանկավարժական է:

Խնդրում եմ, զգույշ եղեք, այդ նյութերը կարդում են նաև դեռահասները, մի՛ դրդեք նրանց կատարել այնպիսի գործողություն, որը նրանց կկանգնեցնի դատարանի առաջ:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ