Կենդանակերպի նշանների գուշակությունը վնասում է. աստղաբան
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/freevector-horo_1380198390.jpg)
Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը կարծում է, որ պետք չէ զբաղվել կենդանակերպի նշանների մեկնաբանությամբ:
՛՛Մարդկանց չարաշահումների է դա բերում ու հոգեբանական լարվածություն է առաջացնում, ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, ժամանակին օգուտ էր տալիս, բայց չենք կարող հետփանթց ունենալ ու դրա կարիքն էլ չկա՛՛,-այսօր ասուլիսում ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այդ մեկնաբանությունները պետք է օգնեն արվեստին՝ կինոյին, նկարչությանն այլ կերպ ներկայանալ:
Ինչ վերաբերում է աստղագուշակ Վանգայի կանխատեսումներին, ապա նա նշեց.
՛՛Վանգայի անվան տակ ինչ-որ կանխատեսումներ անելը մոդայիկ է դարձրել, հեշտ է գոյություն չունեցող անձի վրա բարդել: Վանգան ասել է այն, ինչ որ ինքն է հասկացել՛՛:
Իսկ ճիշտ է արդյոք, երբ ասում են, որ ամեն ինչ Աստված է որոշում հարցին, աստղաբանն արձագանքեց.
՛՛Շատ ժամանակ արդարացված է, երբ մարդը գնտվում է ծանր հոգեբանական վիճակում ու կարիք ունի լրացուցիչ օգնության, սակայն հետո սկսում է ամեն ինչ բարդել գերբնական ուժի նկատմամբ ու վատ է լինում՛՛: