26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արգամ Աբրահամյանը հրաժարվեց

Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատեցի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ` ջանք ու եռանդ չխնայելով արտաշատցիներին տվածս խոստումները կատարելու և Արտաշատն ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելու համար: Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ և արտաշատցիների համատեղ ջանքերով: Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծառայելու համար:

Շնորհակալ եմ Արտաշատի քաղաքացիներին` համատեղ աշխատանքի համար, շատ բան սովորեցի ձեզանից, իմաստացա և նորովի ընկալեցի կյանքը: Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ նվիրումն ու աշխատասիրությունը, և խորհրդարանական ընտրություններին ինձ ևս վստահեցիք ձեր քվեն, որի պատիվը, խոստանում եմ` բարձր կպահեմ Ազգային Ժողովում:

Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ` օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլ` մեր Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար:

Արգամ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ