26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեծ մասի համար անարդար հասարակությունը նորմալ է»

Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է՝ Երեւանի ավագանու ընտրությունները 10 անգամ ավելի անարդար էին, քան նախորդ բոլոր ընտրությունները:

 «Այդ անարդարությունը երեւում էր անգամ  71 տոկոսի մեջ,  չի կարող հաղթողը լինել ամենաքննադատված ուժի ներկայացուցիչը: Դա նույնն է, որ ես օրը ցերեկով ասեմ գիշեր է, իսկ դուք հավատաք, որ գիշեր է: Այլ հարց  է, թե ինչ վերաբերմունք կա այդ անարդարության նկատմամբ: Այդ վերաբերմունքը հիմք է տալիս ասելու, որ հասարակությունը հիվանդ է, եւ առողջացման հույս չկա», –  այսօր լրագրողների հետ զրույցում Սամվել Խուսոյանը:

Բանախոսը շեշտեց ՝ ոչ ոք   չի գնում ընտրելու, մի ստվար զանգված գնում է, որովհետեւ, եթե չգնա, աշխատանքից կազատեն, մյուսները գնում են ընտրակաշառքով: «Եթե հասարակության 50-60 տոկոսն առողջ լինի, ապա պայթյուն տեղի կունենա: Ընդ որում՝ անարդարության նկատմամբ անտարբերությունը դարձել է  մենթալիտետ: Մարդկանց մեծ մասի համար անարդար հասարակությունը նորմալ է, մարդկանց մեծ մասի համար նորմալ է թալանը: Սա գալիս է խորհրդային տարիներից, շարունակվեց Լեւոն Տեր- Պետրոսյանի օրոք, շարունակվում է մինչեւ հիմա: Հիմնականում անարդարությունները լինում են ուժային կառույցների թողտվությամբ»:.  

Նա նաեւ նշեց, որ ամենաանհաջող քարոզարշավը հենց Տարոն Մարգարյանինն էր, սակայն նրա կողքին կանգնած էին մարդիկ, որոնք յուրաքանչյուրն իր բնագավառում ձայներ էր բերում գործող քաղաքապետին: «Լպուտյանը, Իգիթյանը, «Սինոփսիսի» ղեկավարը, նրանք լուրջ ընտրազանգված էին բերում»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուներին, ապա, ըստ հոգեբանի Զարուհի Փոստանջյանը չէր կարող հաղթել, քանի որ նա «հուզական ընդդիմության» ներկայացուցիչ էր, իսկ մարդիկ «հուզական ընդդիմությանը» երբեք ձայն չեն տալիս: Փոխարենը, «Ելքն» էր «տրամաբանական ընդդիմության» ներկայացուցիչ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ