01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Պիտի պիժոնի մեկը լինի՞, որ ասենք՝ լավն է. ուտում են ու բողոքվում

«Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանն ու ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը դրական են գնահատում «Ելքի» և «Երկիր Ծիրանիի» մուտքը Երևանի ավագանի: 

«Երևանցիների շահերը շատ ավելի պաշտպանված կլինեն, «Ելքի» մուտքը քաղաքապետարան համարում եմ հաջողություն երևանցիների համար»,- կարծում է Ազատ Արշակյանը:

Խոսելով քաղաքականության մեջ իշխանության ու ընդդիմության դերերից` Լեռնիկ Ալեքսանյանը նաև նկատեց. «Ընդդիմության մեջ ամենավտանգավորը կեղծ ընդդիմություն խաղացողներն են, որ ժողովրդին գցում են բացասական էմոցիաների մեջ, իշխանության ամենավատն էլ այն է, որ մեջտեղից ուտում է, կողքերից բողոքվում:

Տարոն Մարգարյանի մասին է խոսվում, նա հայ մարդ է, ընտանիքում մեծացած , այդ կեցվածքով, ավանդույթներով, նրա արած գործը չգնահատելը ես չեմ ընդունում: Ես տեսել եմ, թե Ավանի համայնքում ինչպես է աշխատել, պիտի պիժոնի մեկը լինի՞, որ ասենք՝ լավն է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ