30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլը Օսկանյանի հարցով տեսակետ կհայտնի ելույթով

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ “Սիվիլիթասի” փողերի լվացման գործում ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ԱԺ-ին ուղարկված միջնորդության մասին տեսակետ կհայտնի հարցը ԱԺ նիստին քննարկվելու ժամանակ:

Այս մասին Henaran.am-ին փոխանցեց Նիկոլ Փաշինյանը, երբ փորձեցինք հստակեցնել, արդյո՞ք ՀԱԿ պատգամավորը շարունակում է մնալ իր` ավելի վաղ արտահայտած տեսակետին :

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանը կստանանք ԱԺ նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ:

Հիշեցնենք, որ Վարան Օսկանյանի` ԱԱԾ կանչվելու շուրջ ՀԱԿ-ում տեսակետները բաժանվել էին: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքները տրամագծորեն հակասում էին միմյանց:

Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի` փողերի լվացման գործին առնչության մասին հարցին, նախ կարծիք է հայտնել, թե “վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում” եւ հավելել, որ  չի զարմանա, եթե պարզվի, որ Վարդանը  “խառն է նմանատիպ գործերի մեջ”:

Իսկ նույն հարցի վերաբերյալ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տրամագծորեն հակառակ կարծիք է հայտնել` նշելով, որ չի զարմանա, եթե պարզվի, որ “այս ամենը պայմանավորված է քաղաքական նպատակներով”:

Հավելենք,  որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Օսկանյանին որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)”) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իր և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:

Վարդան Օսկանյանը առաջին հարցաքննությունից հետո հայտարարել էր, որ իրեն հրավիրել են ոչ թե որպես վկա, այլ որպես կասկածյալ եւ հրաժարվել մասնակցել հաջորդ հարցաքննություններին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ