«Մեծ գողերը» թույլ չեն տա
«Օրինակ, Հյուսիսային Կորեայի ժողովուրդը իշխանություններին ֆետիշացնում ու աստվածացնում է, բայց երբ այդ ժողովուրդը միավորվում է, նրա դեմ ոչ ոք ոչ մի բան չի կարողանա անել: Ժողովուրդն ու իշխանությունը միավորվում են, երբ տվյալ իշխանությանն իսկապես հենց ժողովուրդն է ընտրել: Մեր երկրում երկու դեպք եղավ, որ ժողովուրդը մոտ էր իշխանափոխությանը. 1990 և 2008 թվականներին եղան նման փորձեր: Ու երկու դեպքում էլ իշխանափոխության փորձն արյունահեղությամբ ավարտվեց. հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը հիշենք: Դրա համար էլ հիմա ընտրությունները ուղղակի նկարչության են վերածվել, ու դա ամոթալի է», – նշեց Սոս Գիմիշյանը: