26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Զենք տվեք մեզ՝ խփենք, փռթենք, թափենք ». Առավոտ

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ընտրությունների օրը հայտարարեց, որ դիմադրության ճակատ պետք է ստեղծել, ու եթե իշխանությունները հումանիտւսր ճանապարհով չեն ուզում հեռանալ, ապա իրենք այլ ճանապարհով կանցնեն եւ բոլորին կտանեն բանտախցեր։

«Առավոտը» «Ելբ» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյւսնին հարցրեց՝ կմիանան այդ դիմադրության ճակատին, որին Փոստանջյանն ւսսում է, որ պետք է միանա նաեւ Սփյյուռք, եւ այսօր մեր երկրում կա նման հնարավորություն ապստամբության միջոցով իշխանություն վերցնելու։ Նա պատասխւսնեց. «Թող միացնի Սփյուռք»։ Հարցին՝ Դուք դեմ եք ուժով հարց լուծելուն, Փաշինյանը պւստասխանեց. «Իհարկե, ես կարծում եմ, որ բռնությունը քաղաքական գործիք չէ, բայց շատ դեպքերում մենք էլ ենք բոնության զոհ դառնում եւ ստիպված ենք լինում որոշակիորեն հակադարձել, ինչպես տեղի ունեցավ մեկ-երկու օր առաջ։ Ընդհանուր առմամբ ես դեմ եմ բռնությանը։ Ես չեմ պատկերացնում ինձ Երեւան քաղաքում ավտոմատներով կրակելիս։ Չեմ պատկերացրել երբեք, ինչը, սակայն, չի նշանակում, որ մերժում եմ քաղաքացիների՛ իրենք իրենց պաշտպանելու իրավունքը։ Բայց քաղաքացին պետք է դա ուզենա»։

Դիտարկմանը, որ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ սկզբում Դուք իրենց կողքին էիք, այսինքն՝ այսպես թե այնպես Դուք դրան աջակցում էիք Նիկոլ Փաշինյանը հերքեց՝ ասելով, որ այդ ժամանակվա իր ելույթներում ու հարցազրույցներում բոլոր հարցերի պատասխանը կա.

«Ինչ ես հիմա ասացի՝ ասում էի նաեւ այն ժամամակ»։ Փաշինյանն ասաց, որ երբ ւսսում է՝ ավտոմատներով ինձ կրակելիս չեմ պատկերացնում, խոսքը Երեւանին է վերաբերում, մինչդեռ ավտոմատով մարտական ծառայություն է իրականացրել ԼՂ-ում: 

Հարցին՝ Դուք Ձեզ ճիշտ ընդդիմադիրի դերո՞ւմ եք պատկերացնում, ոնց պետք է հասնեք իշխանության՝ նա պատասխանեց. «Ոչ, ժողովուրդը մեզ պետք է բերի իշխանաթյան։ ժողովուրդը միշտ նույն ճանապարհը չի ընտրի։ Մենք պետք է աշխատենք մարդկանց հետ։ Աշխարհի շատ երկրներում բան չի փոխվում, բան չի փոխվում, մեկ էլ՝ բան փոխվում է։

 Դա ինչի՞ց է, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են հանուն դրա պայքարել կամ ձայն տալ: Մենք այսօր Երեւան քաղաքում  21 տոկոս արձանագրել ենք, պիտի աշխատենք 55 տոկոս դարձնելու  վրա։ Եթե հաջողեցինք՝ հաջողեցինք։ Չհաջողեցինք չհաջողեցինք։ Հիմա դուրս գանք ավտոմատներով սկսենք կրակել ՝ մեր այս 21 տոկոսը 55 տոկոս չի դառնա։

«Սասնա ծռերի» դեպքը նույնպես դա ցույց տվեց։ Մենք որ գնում էինք քաղաքական գործունեության, ասում էին՝ արա, էս ի՞նչ եք խոսում, զենք տվեք մեզ՝ խփենք, փռթենք, թափենք սաղին։ Հազարավոր մարդ այդ բանն ասել է։ «Սասնա ծռերը» երբ ապստամբութիւն հայտարարեց, մի հոգի Հայաստանում դուրս չեկավ օդ կրակի, ասի՝ ես միանում եմ այդ ապստամբությանը, սա՛ է իրողությունը»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ