30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մաքրում է իր շրջապատը. Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը սպասվող ընտրություններին ընդառաջ քաղաքական հետապնդում է:

“Ես խորհուրդ եմ տալիս նույն դատախազությանը եւ գործող վարչախմբին իրենց հայացքն ուղղել իրենց շրջապատին, մի գուցե գտնեն ավելի կրիմինալ տարրեր, որոնց նկատմամբ կարելի կլինի խափանման միջոց կիրառել” ,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Դիտարկմանը, թե արդյոք իր տեսակետից կարելի է ենթադրել, որ Օսկանյանը պոտենցիալ նախագահի թեկնածու է, որ Լուդմիլա Սարգսյանը շեշտեց նախընտրական շրջանը, ՀԱԿ պատգամավորն ասաց.

“Ես չեմ կարծում, բայց չեմ բացառոՒմ: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն այսօր ամեն ինչ անում է, որ բոլոր հավանական թեկնածուներից շրջապատը մաքրի` Լեւոն Տեր-Պետրոսյանին  հակաքարոզչության միջոցով, Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելով: Մեկ ուրիշը, որը վերահսկելի  չի լինի Սերժ Սարգսյանի կողմից ես չեմ բացառում, որ ինչ-որ բան կկիրառվի”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյոք ՀԱԿ-ում տիկին Սարգսյանի այս տեսակետի հետ համաձայնողները շատ են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքներն այս հարցում բաժանվել էին, Լյուդմիլա Սարգսյանն ասաց.

“Այդ հարցը ուղղեք Նիկոլ Փաշինյանին: Ես չեմ կարող նրա փոխարեն պատասխանել: Ես իմ տեսակետն եմ արտահայտում եւ դեմ եմ քվեարկելու, բայց ես կարծում եմ, որ շատերը ինձ նման են կարծում”:  Լյուդմիլա Սարգսյանի խոսքով~ ՀԱԿ-ը այս հարցը դեռ չի քննաարկել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ