11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ողբերգական ավտովթար Երևանում. 1 զոհ, 3 վիրավոր /ֆոտո/

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգայան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 AN 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է կայանված Գազ 5310 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես վտեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության ծառայության աշխատակիցները, որոնց օպերատիվ աշխատանքների արդյունքում վիրավորները ժամանակին տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ:

Այս պահին վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ բանվորները տրոլեյբուսի գծի աշխատանքներ էին կատարում, և այդ ժամանակ Mercedes-ը մեծ արագությամբ հարվածել է մարդկանց, այնուհետ՝ կայանված Գազ 5310-ին, որն էլ իր հերթին բախվել է կայանված քարշակին: Ականատեսները հայտնել են նաև, որ բախման հետևանքով վիրավորներից մեկի ոտքը կտրվել է: 

 Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ