11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ կապ ունի վարչապետը նոր ՀՀՇ-ի հետ

”Մենք պլանավորում էինք սեպտեմբերին, բայց տեխնիկական պատճառներով հետաձգվում է ժողովը, ոչ ֆինանսական, ֆինանսական խնդիրներ սկզբի համար կուսակցությունը չունի, քանի որ  սկզբի համար պետք է ընդամենը կայացվի ժողով: Կազմակերպչական պատճառներով նաև չի կայանում, հաշվի առնելով, որ Հայաստանում կտրուկ փոխվել է նաև քաղաքականությունը, մենք կտրուկ փոփոխություններ պետք է մտցնենք կուսակցության ռազմավարության և մարտավարության մեջ, դա պահանջեց որոշ ժամանակ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը` պատասխանելով հարցին, թե իսկապես վերակազմավորվող ՀՀՇ-ի համագումարը հետաձգվում է ֆինանսական միջոցների սղության պատճառով:

Իգիթյանը  հույս հայտնեց, որ մեկ-երկու ամսվա ընթացքում իրենք կքննարկեն բոլոր հարցերը ու կօրինականացնեն գործընթացը:

”Մենք չենք ուզում զուտ ֆորմալ լինի, լուրջ ճանապարհ անցած քաղաքական գործիչներ ենք, չենք ուզում”,-բացատրեց նա: 

Իգիթյանը նաև հերքեց մամուլում հայտնված լուրերը, թե իրենց կուսակցությունը ֆինանսավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: ”Ես չգիտեմ մամուլ որտեղից է ընկել այս լուրը, պետք է հարցնեք այն մարդուց, ով մամուլին տվել է այդ լուրը, ուղղակի կան քաղաքական գործիչներ կամ կուսակցություններ, որոնք չեն պատկերացնում իրենց գործունեությունն առանց որևէ օլիգարխի ֆինանսավորման:

Մենք այդպիսի մարդիկ չենք, մենք դրա համար էլ չենք մտել այլ կուսակցություններ, որտեղ տրամաբանորեն պետք է մտնեինք, որովհետև դրանք ֆինանսավորվում են”: Բացի այդ նա շեշտեց, որ քանի որ իրենք ընտրություններ կեղծելու և այլ նման նպատակներ չունեն, մեծ գումարների կարիք էլ չունի վերակազմավորվող ՀՀՇ-ը: 

Մեկնաբանելով ”Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի այն տեսակետը, թե նոր ՀՀՇ ձևավորելը ”ներվերի խաղ է”` Իգիթյանն ասաց.  ”Երևի ներվերի խաղ է, կուսակցություն բացել, կուսակցություն փակել”: Ինչ վերաբերում է նրան, որ Բագրատյանը կամ նրա կուսակցությունը ինչու չեն միանում ՀՀՇ-ին, ապա Իգիթյանը նշեց.

”Ինչու պետք է կուսակցությունը միանա, իր կուսակցությունը գործում է, ինչու պետք է մեկ կուսակցություն մտնի այլ կուսակցության մեջ, այլ բան է, որ համակարծիք լինի մեր գաղափարներին և համագործակցի”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ