16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

“ԲԱՄՕ մետալ”-ը կպղտորի՞ Կապանի ջուրը

“Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը  Կապանի քաղաքապետարանում խոսելով ջրամատարակարարման խնդիրների մասին մասնավորապես համաձայնվեց, որ  ներկայումս Կապանի մաքրման կայանի աշխատանքը բավարար չէ, եւ անձրեւային եղանակներին մատակարարվող ջուրը պղտոր է լինում:

Մինչեւ տարեվերջ Կապանի մաքրման կայանում կտեղադրվեն նոր սարքավորումներ, որոնք քիմիական մաքրման կենթարկեն ջուրը:

Ինչ վերաբերում է “ԲԱՄՕ մետալ” ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներին, ապա ըստ գլխավոր տնօրենի,  առայժմ դրանք վտանգ չեն ներկայացնում ջրի համար: Սակայն որոշ ժամանակ անց, երբ հանքերը շահագործվեն, շատ  հնարավոր է նման վտանգների առաջացումը: Սա, Պատրիկ Լորենի խոսքով, չպիտի անհանգստացնի սպառողներին:

“Հայջրմուղկոյուղին” “ԲԱՄՕ մետալ”-ի հետ կնքել է  փոխըմբռնման հուշագիր: Ըստ այդմ, ընկերությունը պարտավորվել է վտանգի դեպքում գետային ջրընդունիչի տեղափոխություն կատարել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ