26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարուսելի փորձ է արձանագրվել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել իր արձանագրած ընտրախախտումների դեպքերը:

Դիտորդին արգելում են տեսանկարահանել գրանցամատյանը

Թիվ 7/43 տեղամասում հանձնաժողովի անդամներն արգելում են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին տեսանկարահանել գրանցամատյանը

Կարուսելի փորձ

Թիվ 7/43 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ քվեարկող տարեց կինը մոտեցել է քվեատուփի մոտ՝ դրա մեջ ծրարը նետելու նպատակով: Նրա մոտ բացի քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկից եղել է նաեւ երկրորդ քվեաթերթիկ, որը նա փորձել է դուրս հանել տեղամասային կենտրոնից: Քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկը եղել է Տարոն Մարգարյանի օգտին:

Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը/խախտման վերաբերյալ իր գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը փորձել է համոզել, որ այս անգամ չարձանագրեն, քանզի սխալմունք է տեղի ունեցել, եւ քվեարկողին ավելորդ քվեաթերթիկ է տրամադրվել: Հորդորել է արձանագրել որպես խախտում, եթե երկրորդ անգամ նման բան կրկնվի: Դիտորդի բազմակի պնդումներից հետո խախտումը գրանցվել է գրանցամատյանում: Դրան ի պատասխան, հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը փորձել են կազմել մեկ այլ արձանագրություն: Հանձնաժողովի քարտուղարը դուրս է եկել քվեարկության սենյակից: Վերադարձել է գրված արձանագրությամբ, որում նշված է, որ երկրորդ քվեաթերթիկը տրամադրվել է ընտրողին հանձնաժողովի անդամի կողմից պատահաբար:

Ընտրողը նկարել է քվեաթերթիկը

Թիվ 7/29 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ ժամը 14:35-ի սահմաններում ընտրողը նկարել է քվեաթերթիկը: Վերջինիս նոր ծրար և քվեաթերթիկներ են տրամադրվել: Դեպքը գրանցվել է գրանցամատյանում:

Այլ անձի փոխարեն ստորագրելու դեպք

7/29 տեղամասում ժամը 13:40-ի սահմաններում անձը ստորագրել է մեկ այլ ընտրողի տողում վերջինիս փոխարեն: Դեպքը բացահայտվելուց հետո հանձնաժողովի անդամը սլաք է տարել նշված տողից դեպի ընտրողի իրական տողը:

Կուտակումներ տեղամասի մոտ

5/1 ընտրատեղամասում առավոտյան 11:46-ի սահմաններում դիտորդի կողմից 5/1 տեղամասի դիմաց նկատվել են մեքենաների կուտակումներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել, պատճառաբանելով, որ այդ դպրոցում 3 տեղամաս է առկա, ուստի մեքենաների կուտակումները հնարավոր են: Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցում կատարել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ