«Գլխի շրջանում հարված է ստացել, ձեռքերին էլ քերծվածքներ կային» /տեսանյութ/
Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նշեց՝ իր դուստրը՝ Լիլիթը, ով ուսանող է, նախապես հանձնել էր քննությունները, որպեսզի մասնակցեր քաղաքական գործընթացներին:
«Բայց նրա նկատմամբ բռնություն եղավ: Նրան առևանգեցին: Ես չգիտեմ՝ ով է հրամանը տվել: Նրան առևագել են, հետո էլ մեքենայից հանել են, թողել են Մասիվ գնացող ճանապարհին: Հիմա Լիլիթը հիվանդանոցում է, բժիշկները հետազոտություններ են անում: Աստված տա՝ լավ լինի: Նա գլխի շրջանում հարված է ստացել, երբ իրեն քաշքշել են: Ու միայն դա չէ: Ձեռքերի վրա էլ քերծվածքներ կային: Նրա նկատմամբ բռնություն է կիրառվել», – նշեց Փոստանջյանը: