Պիկետ` հանուն “փակ շուկայի” /ֆոտո/ վիդեո/
Այսօր Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնոթյունը հայտարարել էր պիկետ մատենադարանի դիմաց: Այս պիկետի միջոցով նախախորհրդարանի անդամները նպատակ ունեին իրազեկել մատենադարանի ներսում ընթացող “Մշակութային ժառանգության պահպանություն” խորագրով գիտաժողովի մանակիցներին՝ Երեւանի ծածկած շուկայի խնդրի մասին:
Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը Henaran.am-ին ասաց, որ իրենց հաջողվել է հանդիպել գիտաժողովի մասնակիցների հետ եւ հայտնել պատմամշակութային կոթողին սպառնացող վտանգի մասին.
“Մեր պարտքը իրենց իրազեկելն էր, որ ինչ է կատարվում Երևանի կենտրոնում:Կարող է պատահի, որ այդ եվրոպացի մասնագետները տեղյակ էին, որովհետև “ծածկած շուկան” այն ցուցակի մեջ է, որը համաշխարհային բոլոր պատմամշակութային հուշարձանների հետ կապված կազմակերպությունները տեղյակ են, որովհեռտև ցուցակը հրապարակված է”,-նշեց Կարո Եղնուկյանը՞
Թե ինչպես կարձագանքեն աշխարհի տարբեր երկրներից` Հայաստան ժամանած պատվիրակները, դեռ պարզ չէ, սակայն շարժման նախաձեռնողները դեռ հույս ունեն կանգնեցնել շուկայի շինարարությունը:
Գիտաժողովի մասնակիցներից Գարեգին Ղազարյանը նույնպես դատապարտում է “Փակ շուկ” պատմամշակութային կառույցը “Երևան սիթի” խանութների ցանցի վերածելու նախագիծը.”Ներքաղաքական, ներազգային մթնոլորտը այնպիսին պետք է լինի, որ ամեն մի փողատեր ինչ ուզի չանի”,-նկատեց Գարեգին Ղազարյանը:
Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում: