17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շուկայում անորակ հավկիթներ են հայտնվել

՛՛Շուկայում հայտնվել են անորակ հավկիթներ, սակայն նշեմ, որ վտանգն արդեն անցել է՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպառողների ազգային ասոցիացիայի ԻԱՎ նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նման դեպքերից խոիսափելու համար, ըստ բանախոսի,հարկ  է համապատասխան զննումներ անցկացնել:

Իրենք մշտապես զանգեր ստանում են և այս անգամ էլ ահազանգից հետո այցելել են տարբեր խանութներ, բայց այդպես էլ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ որ արտադրողի հավկիթների մասին է խոսքը, քանի որ հավկիթների վրայի պիտակները խիստ լղոզված են եղել:

Մյուս բանախոսը՝ սպառողների ազգային ասոցիացիայի մարկետինգի և մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հաճեյանը հավելեց, որ այն բոլոր արտադրանքներում, որոնցում պարունակում է ձու, հավկիթի փոխարեն հաճախ օգտագործվում է մելանժ, այդ պատճառով թունավորման վտանգ չկա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ