06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շատ լավ է պատկերացնում /վիդեո/

ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ՀՀ նախկին նախագահներից մեկի հետ: Նա չասաց, թե կոնկրետ որ նախագահի հետ է հանդիպել, սակայն նշեց, որ իր զրուցակիցը շատ լավ պատկերացնում էր հանրապետության ներքին իրավիճակը: Ամենայն հավանականությամբ Իսագուլյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին էր խոսում:

Նշենք, որ այսօր Իսագույանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ՀՀ երեք նախագահները պետք է հանդիպեն ու քննարկեն ՀՀ ապագային հարցը: 

Henaran.am-ի հարցին, թե ինչպես է դա կազմակերպելու, անձամբ հանդիպելու է նախագահների հետ, նա դրական պատասխան տվեց:

”Անպայման կգնամ հանդիպելու: Ես չեմ ուզում հավատալ, որ իմ նախագահների միակ ցանկությունը եղել է ընտրվել ու հետո էլ վերընտրվել, ուզում եմ հավատալ այն դրական ասածներիիս, որ նրանց համար հայրենքիը շատ ավելի կարևոր է, քան անձնական խնդիրները: Այս շաբաթ պաշտոնական նամակները կձևակերպեմ նախագահների գրանսենյակներին”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ