05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր խախտումներ են արձանագրվել

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում նախաձեռնության դիտորդները գրանցել են 8 ընտրախախտում: 

Ներկայացնում ենք խախտումները ժամը 13:00-ի դրությամբ.

9/16 12:55:00 Քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայություն և դիտորդի իրավունքների սահմանափակում

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդը 14.05.2017թ. գտնվել է թիվ 9/16 տեղամասում որպես դիտորդ: Վերջինս տվյալ տեղամասում դիտարկել է հետևյալ խախտումը՝ քվեախցիկների մոտ գտնվող պատի վրա փակցված է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի նկարները, որը դիտարկվում է որպես քարոզչանյութ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է վերացնել խախտումը և հրաժարվել է գրանցել խախտումը հանձնաժողովի գրանցամատյանում։

9/23 ՀՀԿ-ի վստահված անձը հարվածել է դիտորդի մեջքին

Թիվ 9/23 տեղամասում ժամը 12:30-ի սահմաններում ՀՀԿ-ի վստահված անձ Կուղյանոսյանը, ով գրանցված է որպես վստահված անձ, օգտվելով իրավիճակից (ոչ ոք չէր տեսնում), 9/22 և 9/23 տեղամասերի տեղակայման շենքի դռնով հարվածել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդ Վ.Գասպարիի մեջքին: Կազմակերպությունը դիմել է Ոստիկանություն:

7/29 Ընտրողներին քվեարկած թերթիկներ է տալիս

Թիվ 7/29 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի անդամներից մեկը երկու քվեաթերթիկ է տվել ընտրողներին, ընդ որում՝ երկրորդ դեպքում դիտորդը նկատել է, որ այն արդեն իսկ քվեարկած է, սակայն չի նկատել, թե ում օգտին: Ընտրողների կողմից իրենց երկու քվեաթերթիկ տալու դեպքերի բարձրաձայնելուց հետո հանձնաժողովի անդամը, ով դրանք բաժանել է, միմիկայով փորձել է հասկացնել ընտրողներին, որպեսզի նրանք լռեն: Հանձնաժողովի նախագահն իր հերթին երկու դեպքում էլ վերցրել է քվեաթերթիկները և ավելորդները ոչնչացրել՝ ճղելու ճանապարհով: Հանձնաժողովի անդամը, ով բաժանել է այդ քվեաթերթիկները հրաժարվել է ներկայանալ և թաքցրել է բեյջը, սակայն դիտորդը նկարել է վերջինիս:

7/43 07:40:00 Դիտորդի իրավունքների սահմանափակում

7/43 տեղամասի դիտորդի իրավունքները խախտվել են․ վերջինիս՝ որպես դիտորդի իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). դիտորդին 7.40-8.00 արգելվել է ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումը հետնամասի կողմից դիտարկելու, համապատասխան հատվածում ազատ տեղաշարժվելու և լուսանկարելու իրավունքի իրականացումը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն նախագահի կողմից, փոխարենը, ստեղծվել են անհիմն խոչընդոտներ: Դիտարկումը թույլատրվել է միայն Նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո, խախտումը գրանցամատյանում ևս գրանցվել է Նախագահի կողմից անհիմն խոչընդոտներ ստեղծելուց հետո: Գրանցամատյանի համապատասխան էջը լուսանկարելու դիտորդի իրավունքը ևս որոշ ժամանակահատված սահմանափակվել է և թույլատրվել է միայն Նախագահի կողմից հեռախոսազանգով ճշտումներ կատարելուց հետո:

2/12 Քվեարկության գաղտնիության խախտում ընտրատեղամասում

8/43 Ուղեկցում է ընտրողներին

8/43 ընտրատեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդը նկատել է, որ մի տղամարդ ուղեկցում է ընտրողներին դեպի ընտրատեղամաս, սակայն ներս չի մտնում:

«Տաշիր» առևտրի կենտրոնից ճշտում են, թե քաղաքացիներն ում են ընտրելու

Ժամը 11:20-ի սահմաններում գրասենյակ զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ նրան զանգահարել են «Տաշիր» առևտրի կենտրոնից 077 115397 հեռախոսահամարից և հայտնելով, որ նրա հեռախոսահամարը նշված է իրենց ցուցակներում՝ վերջիններս հետաքրքրվել են արդյոք քաղաքացին այսօր մասնակցելու է քվեարկությանը և ում օգտին է քվեարկելու։ Քաղաքացին դժգոհում է, որ իր անձնական տվյալները փոխանցվել են երրորդ անձանց, որոնք ընտրությունների հետ որևէ առնչություն չունեն։

6/42 Հանձնաժողովի նախագահը սահմանափակել է դիտորդի աշխատանքը

Թիվ 6/42 տեղամասի հանձնաժողովի նախագահն արգելել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդին ներկա գտնվել քվեաթերթիկներ հատկացնող անդամի կողքին (նստել վերջինիս կողքին) և դիտարկել քվեաթերթիկների հատկացման գործընթացը, մասնավորապես, ասելով. «Հետաքրքիր բան չկա այստեղ, վե՛ր կաց»:

Դիտորդը ստիպված է եղել տեղափոխվել քվեարկության սենյակի այլ հատված: Մոտ հինգ րոպե անց դիտորդը նորից վերադարձել է քվեաթերթիկներ հատկացնող անդամի մոտ (նստել վերջինիս կողքին), իսկ Հանձնաժողովի նախագահը կրկին փորձել է սահմանափակել դիտորդի` քվեարկության սենյակում ազատ տեղաշարժվելու և քվեաթերթիկների հատկացման գործընթացը դիտարկելու իրավունքը: Հանձնաժողովի քարտուղարի միջամտությունից հետո դիտորդի իրավունքների խոչընդոտումը կասեցվել է: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ