17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդպես էլ մարդ չդարձաք

Եթե այսօր ընտրությունենր են, դա նշանակում է, որ մարդիկ գնում են ընտրելու: Եթե ընտրատեղամասում շատ մարդ կա, դա նշանակում է, որ մարդիկ եկել են ընտրելու, ոչ թե իրենց հոտերով են բերել, ինչպես մի չկայացած ընդդիմագրգիռ աշխուժակ էր փորձում ինքնահաստատվել՝ նման բան ասելով: Ու եթե այդ մարդիկ ընտրեն Տարոն Մարգարյանին, դա կնշանակի, որ Տարոն Մարգարյանն ուղղակի այլընտրանք չունի, որ բացի իրենից որևէ ադեկվատ թեկնածու չկա, այլ ոչ թե որ այդ մարդկանց ստիպել են, կաշառել են:

Այդպես էլ մարդ չդարձաք, այդպես էլ չսովորեցիք, որ վիրավորանքների դիմում են նրանք, ովքեր ասելիք չունեն, ովքեր գաղափարազուրկ են, ինքնահաստատվելու խնդիր ունեն և էությամբ պարտված ու անհաջողակ են ամեն հարցում:
ԱԺ ընտրություններին էլ մի խումբ ընդդիմագրգիռներ լալահառաչ կաղկանձում էին, թե կեղծում են, կեղծում են … և այդպես էլ չկարողացան բերել գոնե մեկ փաստարկ, գոնե մեկ ապացույց: Հերիք է ստեք:

Կարեն Վարդանյան

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ