11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարզաբանում

“Ժամանակ” օրաթերթի այսօրվա համարում “Նոբելյան մրցանակ “վ ստուդիո”” վերտառությամբ հոդվածում աղավաղվել են իմ խոսքերը: Թերթը հղում անելով ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին, մասնավորապես գրում է.

“Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Մաքսային միություն մտնելու որոշումը բխում է համայն հայության շահերից: Իսկ երբ “Ազատություն” ռադիոկայանը խնդրել է կոնկրետացնել, Շարմազանովն ասել է, որ կոնկրետ կքննարկենք, երբ որ կինի ամբողջական ինֆորմացիան: Փաստորեն, Շարմազանովը ամբողջական ինֆորմացիա չունի, բայց հայտարարում է, որ Մաքսային միությունը բխում է համայն հայության շահերից”:

Մինչդեռ “Ազատություն” ռադիոկայանի հետ հարցազրույցում /http://www.azatutyun.am/content/article/25116043.html/ հնչած հարցն ու պատասխանը այլ համատեքստում են: Ներկայացնում ենք այն ստորեւ: 

«Ազատություն»․ – Երբ որ խոսվում է անվտանգության մասին, բնականաբար, բոլորն էլ հասկանում են, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հանրապետականները իրենց զրույցներում մինչև սեպտեմբերի 3-ը նշում էին, որ եթե Մաքսային միություն մտնելու հարց լինի, ապա նաև պետք է քննարկվի Ղարաբաղի խնդիրը: Արդյո՞ք այս հարցերը նաև հաշվի են առնվել այդ քաղաքական որոշումը կայացնելիս: 
 
Շարմազանով․ – Այդ իմաստով ես մի բան կարող եմ ասել (փակագծերը շատ չբացեմ), որ այս միություն մտնելու հայտարարությունը բխում է հայության, այդ թվում արցախահայության շահերից, և ես նաև դրական եմ գնահատում Արցախի վարչապետի հայտարարությունը, որ սա դրական էր Արցախի համար և սա պատմական որոշում էր:

 

Հ. Գ. Հուսամ, “Ժամանակի” հոդվածն ընդամենը հեղինակի թյուրըմբռնման արդյունք է եւ ոչ իրականությունն աղավաղելու դիտավորություն:

Շփոթության մեջ ընկածների համար կրկնում եմ համոզմունքս, որ անվտանգ Արցախի գոյությունը բխում է ողջ հայության շահերից: Ավելին` մոլորության մեջ են նրանք, ովքեր տարանջատում են արցախահայության եւ համայն հայության շահը:

 

Հարգանոք`

ՀՀ ԱԺ փոխնախագահ

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ