01 Հունիսի, Saturday, 2024
KFC

ԿԸՀ-ն՝ Փոստանջյանի հայտարարության մասին

Քիչ առաջ  ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում   ՀՀ ԿԸՀ անդամ Նունե  Հովհաննիսյանը նշեց՝ այս պահի դրությամբ՝  Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում  գրանցվել է կրկնակի գրանցման հինգ փորձ, ինչը եղել է մասնագետների անուշադրության հետևանքով:

Նունե Հովհաննիսյանը վստահեցրեց՝  մասնագետները ուշի ուշով հետևում են, որ ընտրատեղամասերում  տեխնիկական սարքերը աշխատեն  հնարավորինս անխափան: Վերջինս նշեց՝ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ այս անգամ  որոշ տեխնիկական փոփոխություններ են եղել, ուստի մինչև Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը՝ ԿԸՀ-ն տեխնիկական սարքերը սպասարկող մասնագետների համար  հատուկ հավելված է պատրաստել:

Ինչպես հայտնի է,  Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր  ֆեյսբուքյան  էջում գրառում է կատարել այն մասին, որ որոշ ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակում չկա:

 «Այս պահին 3/25, 8/51 և 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումը արդեն շուրջ 30 րոպե չի գործում», – գրել է նա:

Henaran.am-ը Նունե Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել  Զարուհի Փոստանջյանի  հայտարարությունը. արդյո՞ք կա նման խնդիր: Նունե Հովհաննիսյանը նշեց՝  տեղեկացված է  այդ  հայտարարության մասին: ԿԸՀ անդամը շեշտեց՝  տեսախցիկների աշխատանքը  ապահովելու  համար  ստեղծված  է հատուկ  հանձնաժողով, ապա վստահեցրեց՝ մասնագետները զբաղվում են այդ խնդրով:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ