27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բամբասա՞նք

Այսօր   Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումները՝  «Յուտեկ-Ավտո»  ՍՊԸ-ի հետ կապված: Ինչպես հայտնի է, «Յուտեկ-Ավտո»-ն   ոստիկանությանը մատուցում է ավտոլվացման ծառայություններ:
Հիշեցնենք՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վերոնշյալ  ընկերության անունը կապվում է Գասպարյանի  փեսայի՝  Արթուր Գևորգյանի հետ:

«Այնքան բաներ են կապում,  երբեմն իմաստ չունի  դրա մասին խոսել: Ոչ մի կապ չկա»:

Լրագրողների հարցին՝ այսինքն՝ վերոնշյալ ՍՊԸ-ն Արթուր Գևորգյանին չի՞ պատկանում, ոստիկանապետը պատասխանեց. «Ո՛չ: Եթե կբերեք մի փաստ, որ այն պատկանում է իմ փեսային, ուրեմն այդպես էլ կա», – ոստիկանապետը հավելեց՝ չարժե մեկնաբանել բամբասանքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ