21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Միայն Տարոն Մարգարյանին. իսկ Վիգեն Սարգսյանը … Կարեն Կարապետյանի ընտրությունը/տեսանյութ/

Քիչ առաջ Երեւանի կենտրոն համայնքում տեղակայված 4/53 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վարչապետն ընտրելու էր եկել տիկնոջ հետ։ Պատասխանելով լրագրողների հարցերին` կառավարության ղեկավարը նշեց, որ քաղաքապետի պաշտոնում տեսնում է միայն Տարոն Մարգարյանին։

Անդրադառնալով հարցին, թե Ելքը հրապարակել է ցուցակներ, որոնք, ըստ նրանց, ընտրախախտումների ապացույցներ են եւ որտեղ նշվում է, որ ՊՊԾ գնդի ոստիկանները ձայներ են հավաքում Տարոն Մարգարյանի օգտին, վարչապետն ասաց` այդ հարցով կզբաղվեն իրավապահները։ Ես լսել եմ, բայց այս պահին որեւիցե մեկնաբանություն չունեմ»։

Անդրադառնալով հարցին, որ ընդդիմադիր մյուս երկու քաղաքական ուժերը շարունակ նշում են, որ Երեւանում տրանսպորտի խնդիր կա, մասնավորապես՝ Ելքը դաշինքի առաջնորդը նշում է՝ հուսահատության գազելներից ելք կա, Կարեն Կարապետյանը նշեց, որ խնդիրներ միշտ էլ լինում են, նախորդ 4 տարիներին արվել է աշխատանք, եւ ինքը համոզված է, որ հաջորդ 5 տարիներին էլի թերություններ կշտկվեն։

Անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե իր եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հարաբերությունները լարված են, Կարապետյանն ասաց, որ չգիտի, թե մամուլը որտեղից է նման լուրեր շրջանառության մեջ դնում։

Մանրամասները՝  տեսանյութում : 

unnamed (3)unnamed (2)unnamed (1)unnamed

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ