27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշոտ Ահարոնյանն արձագանքել է Զարուհի Փոստանջյանին

«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի  Փոստանջյանը երեկ հայտարարություն է տարածել, թե 9/46  ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները  տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը: Այս հայտարարությանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝
ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող
պահարան:
Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից
<Ելք> դաշինքի ներկայացուցիչը:https://www.facebook.com/khazhakyan/videos/vb.100003714096913/1036177746516019/?type=2&theater
Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր
քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական
կազմակրպությունների, զանգվածային լրատվամիջոցների
ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ
անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը
թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է Աշոտ Ահարոնյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ