Կնոջը շպրտել են մեքենայից՝ Ճամբարակի ոստիկանապետը ձերբակալված է.Հրապարակ
“Հրապարակ ” թերթի տեղեկություններով, երեկ, Ճամբարակի ոստիկանապետ Յուրա Գեւորգյանն ու նրա երկու տեղակալները կալանավորվել են: Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում: Նրանց առաջադրվել Է մեղադրանք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով: Բայց, մեր տեղեկություններով, խոսքը գնում Է ծեծի մասին: Կալանքի մասին լուրը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատեցին՝ մի վերապահումով. Յուրա Գեւորգյանն ու նրա տեղակալները ոստիկանապետի հրամանով ազատվել Էին աշխատանքից եւ գտնվում Էին կադրերի ռեզերվում: Պարզվեց, որ, իսկապես, նրանք օգոստոսի 27-ին՝ մոտ մեկ ամիս առաջ, ազատվել են աշխատանքից: Թե որն է ազատման պատճառը՝չասացին:Սակայն մամուլի արխիվներում մենք հայտնաբերեցինք, որ 2011-ի ամռանն այս ոստիկանությունում մի խայտառակ պատահար Է գրանցվել,-գրում է “Հրապարակ”-ը. 34-ամյա տուժողը՝ Էմման, դուրս է նետվել, կամ նետել են ոստիկանական ավտոմեքենայից, եւ նա հիվանդանոցում մահացել է: Իսկ մեքենայում է եղել Ճամբարակի փոխոստիկանապետը:
Մանրամասները՝ “Հրապարակ” թերթի այսօրվա համարում: