Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու կայունությունը. ոստիկանապետը քվեարկեց
Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին։ Ոստիկանապետի տրամադրությունն այսօր բարձր էր:
Ընտրելուց հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, նա ասաց, որ սովորություն է դարձել ընտրատեղամասի առաջին ընտրողը լինելու հանգամանքը՝ ավելացնելով, որ քվեարկել է հանուն կայունության։ Լրագրողների հարցին՝ Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու այդ կայունությունը, ոստիկանապետը պատասխանեց. «Չմանրանամ»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ոստիկանապետն ինչպե՞ս է վերաբերում ընդդիմադիր գործիչների այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ի շտաբերի մոտ հարկավոր է ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ոստիկանապետը նշեց. «Բոլոր շտաբերին էլ մենք ուշադիր ենք՝ սկսած «Հանրապետականից», վերջացրած՝ «Ծիրան»-ից, ո՞նց էր…. Հա, «Երկիր ծիրանիից»:
Զրույցի վերջում ոստիկանապետը հաջողություն մաղթեց լրագրողներին, ավելացնելով. «Աստված օգնական բոլորիդ»։