Այլևս չի վստահում “Ժառանգության” ազնվությանը.Առավոտ
“Ժառանգություն” կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը օրերս 7օր.am-ին ասել էր, որ հիասթափվել է “ժառանգությունից” եւ ուզում է հեռանալ:Այս մասին գրում է “Առավոտ” թերթը : Նա քննադատում է “ժառանգությանը” Մաքսային միությանը միանալու դեմ գործողությունների բացակայության համար, վարչության աշխատանքը նրան նույնպես դուր չի գալիս: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում “ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Դանիելը մտածող անձնավորություն է: ՈրեւԷ խնդիր չեմ տեսնում, եթե ինքը ոչ հստակ մոտեցում է տեսել, թեեւ կարծում եմ այդ հարցազրույցից հետո արդեն որոշ գործընթացներ եղել են, այնպես որ ինքն, այնուամենայնիվ, փոխած կլինի իր կարծիքը: Անկախության տոնին հայտարարություն է եղել Մաքսային միության հետ կապված, կարծում եմ Դանիելի կարծիքը մի փոքր փոխվել է: Բայց որպես կրեատիվ երիտասարդ, նորարար գաղափարներով, ազատ մտածող՝ ինքը որեւէ խնդիր, կարծում եմ, “ժառանգությունում” չունի: Ինչպես ազատ մտել է “ժառանգություն”, այնպես էլ կարող է շատ ազատ հեռանալ “ժառանգությունից”:
Դանիել Իոաննիսյանը “ժառանգությունում” ազնիվ կադրերի պակաս է տեսնում եւ չի բացառում, որ կուսակցության ներսում որոշ մարդիկ Բաղրամյան 26-ի պատվերն են կատարում կամ այնտեղի շահերից բխող գործողություններ են անում:
Մանրամասները՝ “Առավոտ” թերթի այսօրվա համարում: