05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է»

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 13-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ դպրոցի տնօրեն, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում  ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը կարեւորել է ապագա դիվանագետների՝ արդեն ավանդական դարձած այցը Արցախ:

«Ղարաբաղի հիմնահարցն այսօր հայկական օրակարգի թիվ մեկ խնդիրն է մնում, եւ շատ կարեւոր է, որ տեղում անմիջական հնարավորություն ունենաք  ստանալու անհրաժեշտ տեղեկություններ՝ հետագայում ձեր դիվանագիտական գործունեության ընթացքում կիրառելու համար»,- ապագա դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է գործադիր իշխանության ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի տնտեսության ունեցած ձեռքբերումները, ինչպես նաեւ անդրադարձել է հիմնական խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ