Տարի ու կես “պլան” էի քաշում՝ չի հիշում մարմինը թե հոգին էր վաճառում
“Ի՞նչ ես անում այստեղ, գեղեցիկ ու երիտասարդ այսքան”,-հարցրեց Henaran.am-ի թղթակիցը Աբովյան ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սյուզաննա Բարսեղյանին: Աղջիկը սկզբում նայեց վստահ ու բռնազբոս հայացքով, ապա փախցրեց հայացքը.”Մի նկարի հա, հլը դուրս եմ գալու ստեղից”:
“Թմրամոլ եմ եղել, բայց էլ չեմ օգտագործում ,պատիժս կրեմ ու վերադառնամ աշխարհ”,-ասաց նա, մեկ հատիկ՝ աշխարհ բառի մեջ կարծես իր բոլոր հույզերը դնելով:
Բոլոր ճանապարհներն էլ՝ հատման կամ ժամանակավոր դադարի կետեր ունեն: Սյուզիի դադարը բանակային կյանքի երկու ժամկետ են կրում, այսինքն՝ երկու անգամ երկուսը հավասար է չորսի: Սյուզին զինծառայողի նման օրացույց է պահում և ջնջում է անցած յուրաքանչյուր օրը:
“Հենց 17 տարեկան դարձա ամուսնացա:Ես եմ ընտրել իմ ճակատագիրը՝ սիրում էի: Ծնողներս սկզբում դեմ էին, հետո բան չասեցին: Ինչ անեին գնացել ու կին էի արդեն: Շատ քիչ ձգեցի… ահավոր էր….խմում էր՝ ծեծում: Երեխա չունեցանք հետ եկա”,-պատմեց 4 տարի պատժաչափով դատապարտված աղջիկը:
Սյուզիի ընկերուհին սթրեսի դեմն առնելու համար խորհուրդ է տալիս ծխել, բայց ոչ սովորական ծխախոտ այլ հաշիշ.”Տվեց ասեց ծխի, չհասկացա ոնց համաձայնեցի, տարի ու կես պլան էի քաշում, հիմա ես ստեղ եմ ինքը ազատության մեջ”:
Թմրամոլ դարձած աղջիկը վերահսկելի էր ու այդ հսկողությունը սահմանում էր ընկերուհին:
“Մարմնի թե հոգու վերահսկողություն էր դա”,-հարցրեցի:
“Չեմ ուզում հիշել, սարսափում եմ …..զզվում…ուզում եմ նորմալ մարդ դուրս գամ ստեղի, դեռ 21 տարեկան եմ”: