17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտպանի աշխատակազմի արձագանքը՝ գողացված փաստաթղթերի մասին «Ելքի» ահազանգին

Մայիսի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գիծն ահազանգ է ստացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանից այն մասին, որ Կուրղինյան փողոցում գործող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի տարածքում լարված իրավիճակ է, հրմշտոց է սկսվել ոստիկանների և դաշինքի անդամների միջեւ՝ նախընտրական շտաբից գողացված փաստաթղթերի պատճառով:
 
«Հաջորդիվ թեժ գծին ահազանգել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և տեղեկացրել, որ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը, որպես ընթերակա, մասնակցում է դեպքի վայրի զննությանը, իսկ Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության միջև համաձայնություն է ձեռք բերվել փաստաթղթերը գործի նյութերին կցելու վերաբերյալ:
 
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում, պարզաբանումներ ստացել ոստիկանության իրավասու ներկայացուցչից: Այցի պահին «Ելք» դաշինքի՝ թեժ գծին ահազանգած ներկայացուցիչները տարածքում չեն եղել:
 
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է նշված հարցի քննարկման ընթացակարգ», – ասված է աշխատակազմի հաղորդագրության մեջ:
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ