08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՕՐՕ-ն կլուծարվի՞․ Հրապարակ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն» ընտրություններից հետո անհետացել է քաղաքական ռադարներից։ Ասում են՝ կարող է անգամ լուծարվել։ Դաշինքի ներկայացուցիչները քաղաքական time out-ի մեջ են։ Օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանը կամ չի պատասխանում զանգերին, կամ ասում է՝ ես քաղաքական արձակուրդի մեջ եմ։ Ստեփան Մարգարյանն էլ պատգամավորական գործերն է ավարտում՝ մինչեւ մայիսի 18-ը նրանք դեռ պատգամավոր են։ Երեկ, օրինակ, նա Եվրամիության ներկայացուցիչների հետ էր հանդիպում։ Բայց մեզ հետ զրույցում նշեց, որ հետընտրական թեմաներով չի ցանկանում խոսել։ Նա համաձայնեց, որ դաշինքն առանձնապես ակտիվ չէ, ասաց, որ մեկումեջ որոշ անդամներ հանդիպում են իրար՝ ոչ ավելին։ Սեյրան Օհանյանն էլ, որը երկրում չէր, կարող է տեղափոխվել Ռուսաստան։ Ըստ որոշ լուրերի՝ աշխատանքի առաջարկ է ստացել։ Մարգարյանը խոստացավ խոսել ավելի ուշ՝ մի քիչ անցնի, հետո։ 

Թերթի մյուս հրապարակումներին ծանոթացե՛ք այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ