27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ՍԱՍ» սուպերմարկետների դիմապակիներին փակցվել են ՍԱՊԾ տեղեկատվական պիտակներ

Մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների գործունեությունը խրախուսելու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությանը արձագանքող տնտեսավարողների շրջանակն աստիճանաբար մեծանում է:

Հիշեցնենք, որ մսի այն վաճառակետերին, որոնք ապահովում են անասնաբուժական և սանիտարահիգիենիկ բոլոր սահմանված չափանիշները, Ծառայության կողմից տրվում են համապատասխան տեղեկատվական պիտակներ:

Մայիսի 12-ին ՍԱՊԾ ներկայացուցիչները տեղեկատվական պիտակներ փակցրեցին Էլ-Սուս ՍՊԸ-ին պատկանող Խորենացի 52 հասցեում գտնվող մսի խանութի և «ՍԱՍ»  ԳՐՈՒՊ-ին պատկանող Կոմիտաս 52, Բաղրամյան 85 և Կիևյան 1ա հասցեներում գտնվող սուպերմարկետների դիմապակիներին:

Սա վկայում է, որ այս վաճառակետերի մսի իրացման բաժիններն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լուսավորությամբ, լվացարաններով, նորոգ և հարթ մակերեսով պատերով և հատակով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով ու տախտակներով և այլն, իսկ սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ, տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության:

Հիշեցում. պիտակները տրամադրվում են տնտեսավարողների դիմումի հիման վրա՝ Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում և ձևավորված մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով: Պարբերաբար իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում՝ ժամկետը կարող է փոփոխվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ