26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանը քաղաքացու կարիք ունի. Փոստանջյան

«Եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն եւ արժանապատիվ կյանք», – այսօր Ազատության հրապարակում  տեղի ունեցող համերգ-հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։

«Մեր հայրենիքից հեռացել է 1,5 մլն քաղաքացի։ Երեւանը ոչ միայն կարիք ունի գեղեցիկ շենքերի, անտառածածկ ու կանաչ տարածքների, այլեւ քաղաքացու կարիք ունի։ Մեզ փորձել են համոզել այս տարիներին, որ մենք քաղաքացիներ չենք»,- նշեց Փոստանջյանը:
 Վերջինս շեշտեց՝ ՀՀ-ի բնակիչների մեծ մասը հայտնվել է աղքատության ճիրաններում:

«Աղքատ մարդը խոցելի է, իսկ խոցելի մարդը չի կարող իրացնել իր իրավունքները։ Այդ խոցելիությունից օգտվել են շատերը, այս պահին օգտվում է հանրապետական հանցագործների կուսակցությունը»,- ընդգծեց Փոստանջյանը:

Հիշեցնենք՝  հանրահավաքից հետո  կմեկնարկի Ռուբեն Հախվերդյանի համերգը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ