20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բախում «Ելքի» ու ոստիկանների միջև

Արարատյան զանգվածի Կուրղինյան նրբանցքում քիչ առաջ բախում եղավ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և ոստիկանների միջև: Բանն այն է, որ այստեղ գտնվող Տարոն Մարգարյանի շտաբը շրջապատված է ոստիկաններով: Այստեղից էր ահազանգ եղել, որ ընտրակաշառք է բաժանվում:

 Նիկոլ Փաշինյանը ոստիկաններից պահանջում էր իրեն թույլատրել մուտք գործել շտաբ, քանի իրենց թիմակցին վիրավորել են:

«Ի՞նչ են մեր ներկայացուցչին վիրավորել, ո՞ր համբալն ա վիրավորել», – ասաց Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանները նախ չթողեցին, որ նա ներս մտնի, ապա թույլ տվեցին: Սակայն այդ ընթացքում բախում եղավ:

Դաշինքի ներկայացուցիչ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ ներսում գտնվողն ունի փաստաթղթեր ընտրակաշառքի մասին ապացույցներով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ