11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հյուր էին ֆրանսիացի ոստիկանները

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՆԳ նախարարության անդրազգային հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Ժան-Ֆրանսուա Իմբերտի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Վարդան Եղիազարյանը նշեց երկու երկրների ոստիկանական կառույցների նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը եւ հույս հայտնեց, որ առաջիկայում երկուստեք պետք է արվի առավելագույնը փոխգործակցությունն ավելի առարկայական դարձնելու, փորձի փոխանակման եւ փոխօգնության շրջանակներն ընդլայնելու, գործընկերությունը, հատկապես անդրազգային հանցավորության բնագավառում, որակական նոր մակարդակի բարձրացնելու համար, ինչին մեծապես կնպաստեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության սերտ ու կառուցողական հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Ֆրանսուա Իմբերտը հավաստիացրեց, որ ավանդական գործակցությունը երկու երկրների ոստիկանական համակարգերի միջեւ առաջիկայում ավելի կխորանա, ինչը բխում է երկու երկրների շահերից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր եւս, այդ թվում նաեւ առաջիկայում Ֆրանսիայի Հանրապետություն ՀՀ ոստիկանության պատվիրակության փոխադարձ այցի վերաբերյալ հարցերը:

Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում նաեւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում, քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ոստիկանության կրթահամալիրում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, քննչական գլխավոր վարչությունում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ