26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դուք էլ եք ՀՀԿ դարձել. քաղաքագետի ու «Ելքի» անդամի թեժ բանավեճը

«Ելք» դաշինքի անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր քննարկման ժամանակ հայտարարեց, որ իրենց կողմից առաջարկված սոցիալական աջակցության ծրագրում օրենքի որևէ խախտում չկա, և դա ամենևին էլ «օրինական» ընտրակաշառք չէ:  «Այստեղ իրավաբան պետք չէ լինել, որ հասկանալ»,-նշեց նա։

Իսկ «Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ սա սոցիալական աջակցություն չի կարող համարվել:  Ըստ նրա` քաղաքացուն գումար է առաջարկվում, որպեսզի քվեարկի «Ելքի» օգտին: «Ընդդիմության կուսակցության ներկայացուցիչը խրախուսում է փողի դիմաց ընտրել իրենց, և այդ գումարը չի կարող համարվել սոցիալական օգնություն, քանի որ այն չի տրամադրվում դրա կարիքը ունեցող խավին, այլ բոլորին»,-նկատեց նա, ապա հավելեց.

«Իմ կարծիքով՝ ընտրակաշառքի դեմ պայքարում կատարած բազմաթիվ աշխատանքները փորձում են ջուրը գցել, երբ հայտարարվում է, որ ընտրությունը լեգիտիմ է, քաղաքացին փող է վերցրել, ընտրել է, և հիմա խրախուսում է քաղաքացու՝ փողի դիմաց ընտրելը»: 

«Սա գործուն մեխանիզմ է ընտրակաշառքի դեմ պայքարելու համար»,-արձագանքեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերջինիս համար անհասկանալի է, թե իշխանությանը թողած, ինչու են քննադատում «Ելքին»։ Արմեն Գրիգորյանը պատասխանեց.  «Քննադատում ենք ձեզ, որովհետև դուք էլ եք ՀՀԿ դարձել, այ դրա պատճառով»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ