Ֆուտբոլիստը գնդակի համար պայքարում կոտրել է ատամները /վիդեո/
Արգենտինական Արգենտինիոս Խունիորսի 19-ամյա կիսպաշտպան Գասպար Ինիգեսը Բոկա Խունիորսի դեմ խաղի ժամանակ գնդակի համար պայքարելիս կոտրել է երեք ատամները: Այդ ամենը տեղի է ունեցել հակառակորդի հետ անհաջող բախումից հետո: Երիտասարդ ֆուտբոլիստին ստիպված պետք է վիրահատեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած խաղն ավարտվել էր 0 -0 հաշվով: